Քաոսը վերածվում է համակարգի.
Շահութաբեր, բայց քաոսային բիզնեսը վերածում ենք կառավարելի համակարգի՝ վերլուծություն, նոր մոդել, գործընթացների ավտոմատացում և AI-լուծումներ։
Ու՞Մ ԵՆՔ ՕԳՆՈւՄ
Շահութաբեր, բայց քաոսային բիզնես
Ընկերությունը վաստակում է, բայց գործընթացները ձեռքով են կառավարվում և պահվում են աշխատակիցների հիշողության մեջ։
Սեփականատերը ծանրաբեռնված է օպերացիոն գործերով
Սեփականատերը՝ բիզնեսը զարգացնելու փոխարեն «հրդեհներ է մարում»։
Աճը դանդաղել է համակարգի բացակայության պատճառով
Պատվերներն ու անելիքներն ավելի շատ են, քան համակարգը կարող է ընդունել։
Ո՞ր բիզնեսների հետ չենք համագործակցում. վնասաբեր և ճգնաժամում գտնվող ընկերություններ։ Հակաճգնաժամային աշխատանքն այլ մասնագիտություն է — մենք համակարգ ենք կառուցում այնտեղ, որտեղ արդեն կա շահույթ։
ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԲԻԶՆԵՍԻ ՉՈՐՍ ՀԵՆԱՍՅՈւՆ
Ոչ թե ուղղակի գործիքներ, այլ միասնական համակարգ։ Ամեն տարր կախված է մյուսներից։
Վերլուծություն
Ֆինանսական ու գործառնական վերլուծություն։ Տեսնում ենք, թե որտեղ է բիզնեսը վաստակում և որտեղ կորցնում փողն ու վերահսկողությունը։
Բիզնես-մոդել
Վերակառուցում ենք մոդելը, որ շահույթը լինի համակարգի, ոչ թե հաջողության հետևանք։ Ներդնում ենք կանոններ ու վերահսկման կետեր։
Ավտոմատացում
Կրկնվող գործընթացների ավտոմատացում։ Քիչ մարդ կրկնվողների համար, շատը՝ որոշումների։
AI-լուծումներ
Կիրառում ենք AI լուծումներ, այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։
ՔԱՈՍԻՑ ԴԵՊԻ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՉՈՐՍ ՔԱՅԼ
Աուդիտ
Բիզնեսը վերլուծում ենք ըստ բաժինների՝ ֆինանսներ, գործընթացներ, տվյալներ։ Գտնում ենք, որտեղ է կորչում կառավարելիությունը։
Մոդելավորում
Կազմում ենք բիզնեսի մոդելը և ներդնում կանոնակարգեր ու վերահսկման կետեր։ Քաոսը համակարգի տեսք է ստանում։
Ներդրում
Ավտոմատացնում ենք գործընթացները և կիրառում AI այնտեղ, որտեղ դա արդյունք է տալիս։
Ուղեկցում
Վերահսկում ենք համակարգի աշխատանքը՝ մետրիկաներ, վերանայումներ, զարգացում։ Համակարգը դառնում է բնական վիճակ
Ի՞ՆՉ Է ՓՈԽՎՈւՄ, ԵՐԲ ՔԱՈՍԸ ՎԵՐԱԾՎՈւՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ
Ցուցանիշները՝ Fincapital-ի տիպային նախագծի վրա։ Կոնկրետ թվերը հաշվում ենք ձեր բիզնեսի աուդիտի ժամանակ։
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ինչքա՞ն է տևում աուդիտը
Կախված է ընկերության չափից։ Ձևաչափն ու ժամկետները ֆիքսում ենք մինչև մեկնարկը — դուք նախապես իմանում եք, թե ինչ եք ստանալու վերջում։
Ի՞նչ արժե ծառայությունը
Աուդիտի, ինչպես նաև տրանսֆորմացիայի արժեքը կախված է բիզնեսի մասշտաբներից։ Առանց ժամավճարի՝ վճարում եք արդյունքի, ոչ թե ժամանակի համար։
Ստիպվա՞ծ ենք լինելու փոխել աշխատակազմը
Ոչ։ Գործընթացները վերանախագծում ենք ձեր աշխատակիցների հետ միասին։ Համակարգը անհատականության փոխարեն է, ոչ թե աշխատակիցների։
Իսկ եթե արդեն ունենք CRM համակարգ և այլ գործիքներ
Հիանալի է, դրանք նույնպես կներառենք համակարգում։ Մենք «ևս մեկ ծրագիր» չենք վաճառում, այլ բիզնեսի ինքնաշխատ լինելու համար ներդնում ենք ամբողջական համակարգ։
ՍԿՍԵՆՔ ԱՈւԴԻՏԻՑ
Առանց պարտավորությունների հեռախոսազանգ և ձեր բիզնեսի թվերի փոքրիկ վերլուծություն, որպեսզի հասկանանք, թե համակարգը որտեղ կտա առավելագույն արդյունք։